Եվրոպոլը դադարեցրել է կեղծ փաստաթղթեր արտադրող միջազգային հանցախմբի գործունեությունը
Եվրոպոլի պաշտոնյաների համար, կազմակերպությանը հաջողվել է դադարեցնել Եվրոպական Միության պետություններում գտնվող անօրինական ներգաղթականներին կեղծ փաստաթղթեր տրամադրող հանցախմբի գործունեությունը:
Կազմակերպության համաձայն, հանցախմբի գործունեության հետ կապված Ավստրիայում, Չեխիայի Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում ձերբակալվել է 29 մարդ:
Ոստիկանների համաձայն, հանցախմբի գործունեության ղեկավարումն իրականացվում էր Պրահաից:
Չեխիայի ոստիկանության խոսնակ Պավել Հանթակը տեղեկացրել է, որ հանցախումբն անձը հաստատող կեղծ վկայականներ էր տրամադրում Հայաստանից, Թուրքիայից, նախկին Խորհրդային Միության այլ պետություններից, ինչպես նաև արաբական երկրներից Եվրամիություն ժամանած ներգաղթականներին:
Նրա համաձայն, հանցախմբի գործունեության հետ կապված Չեխիայում հոկտեմբերի վերջին ձերբակալվել էր Հայաստանի երեք, ինչպես նաև Մոլդովայի, Ալժիրի, Թունիսի և Ուկրաինայի մեկական քաղաքացի, որոնց թվում էր նաև հանցախմբի պարագլուխը:
Եվրոպոլի կողմից ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, հանցախմբի կողմից կեղծվող փաստաթղթերն օգտագործվում էին անօրինական ներգաղթականների կողմից Եվրամիություն անօրինական մուտքի կամ դաշինքի տարածքում կացություն հաստատելու նպատակով: