Եվրամիության ղեկավարները ստորագրել են անդամ պետությունների վճարունակության մասին պայմանագիր

Եվրոպական Միության պետությունների ղեկավարներն ուրբաթ օրը Բրյուսելում ստորագրել են ԵՄ-ի անդամ պետությունների բյուջեի հավասարակշռությունը պահպանելու մասին պայմանագիր, որի խախտման դեպքում պետությունները տուգանք կմուծեն:

Կայունության համակարգման և կառավարման պայմանագիրը կնքվել է՝ ի պատասխան Հունաստանին, Պորտուգալիային և Իռլանդիայի Եվրամիության ֆինանսական օգնության դիմելու պատճառը դարձած պարտքային ճգնաժամի:

Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմփեյը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ այս պայմանագիրն առավել կայուն տնտեսական և դրամական միության հիմք է դառնալու:

Պայմանագիրը ստորագրվել է Եվրոպական Միության 27 անդամ պետություններից 25-ի կողմից: Մեծ Բրիտանիան և Չեխիայի Հանրապետությունը չեն ստորագրել Կայունության համակարգման և կառավարման պայմանագիրը:

Նոր ստորագրված պայմանագիրը ուժի մեջ է մտնելու Եվրամիության անդամ առանձին պետությունների կառավարությունների կողմից այն վավերացնելուց հետո: