ԵՄ-ը հորդորել է Մալթային թույլ տալ Աֆրիկայից միգրանտների մուտքը երկիր

Եվրահանձնաժողովը երեքշաբթի օրը հայտնել է, որ Մալթայի պաշտոնյաներն ունեն միգրանտներին տեղափոխող նավի ուղևորներին ափ դուրս գալու թույլտվություն տրամադրելու «մարդասիրական պարտականություն»
Եվրոպական Միությունը հորդորել է Մալթային տրամադրել Աֆրիկայից ավելի քան 100 միգրանտի, այդ թվում՝ հղի չորս և բուժօգնության կարիք ունեցող մեկ կին տեղափոխող նավի մուտքը երկիր:

Միգրանտներին տեղափոխող նավը երեքշաբթի օրը կանգ է առել Մալթայի ափերի մոտ այն բանից հետո, երբ նավապետը նախօրեին հրաժարվել է կատարել Լիբիա վերադառնալու մասին Մալթայի և Իտալիայի իշխանությունների կարգադրությունը:

Եվրահանձնաժողովը երեքշաբթի օրը հայտնել է, որ Մալթայի պաշտոնյաներն ունեն միգրանտներին տեղափոխող նավի ուղևորներին ափ դուրս գալու թույլտվություն տրամադրելու «մարդասիրական պարտականություն»: Բացի այդ, Եվրոպական այս մարմինն ասել է, թե նավը Լիբիա վերադարձնելը կհակասի միջազգային օրենսդրությանը:

Մալթան վերջերս ընդունում է ռեկորդային թվով միգրանտներ, հիմնականում Աֆրիկայից: Միայն այս տարվա հուլիսն երկիր է ժամանել մոտ 900 միգրանտ, որոնցից շատերը նպատակ են հետապնդում տեղափոխվելու Եվրոպայի այլ պետություններ: