ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները մտահոգություն են հայտնել ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վերաբերյալ

Turkish Prime Minister Ahmet Davutoglu, left, speaks with, from left, French President Francois Hollande, Greek Prime Minister Alexis Tsipras and Estonian Prime Minister Taavi Roivas during a round table meeting at an EU summit in Brussels, March 18, 2016

ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները մտահոգություն են հայտնել, որ վերջերս կնքված ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը չի պաշտպանում հազարավոր սիրիացիների ու իրաքցիների և այլոց շահերը, ովքեր փորձում են փախչել հակամարտություններից ու հետապնդումներից:

ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը հունական կղզիներում աջակցում է իշխանություններին»՝ ընդունելով, օգնելով և գրանցելով նոր ժամանող փախստականներին ու ներգաղթողներին:

Սակայն ՄԱԿ-ի փախստականների գործակալության խոսնակ Մելիսա Ֆլեմինգը նշում է, որ այս կենտրոններում գործակալությունը դադարեցնում է իր գործունեությունը՝ պատճառաբանելով, որ ԵՄ-Թուրքիա համաձայնագրի պատճառով այս վայրերը դարձել են կալանավայրեր:

Ըստ նրա, իրենք հիմնականում հումանիտար ծառայություններ էին մատուցում այդ կենտրոններում՝ օգնություն բաշխելով: Սակայն դա այլևս անհնար է լինելու և ՄԱԿ-ի գործակալությունները չեն տեղափոխելու մարդկանց այդ կենտրոններ և ոչ էլ մասնակցություն են ունենալու մարդկանց փոխադրմանը կամ փոխանցմանը այն նավահանգիստներ, որտեղից նրանք հետ են վերադարձվելու Թուրքիա:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կողմերից չէ, սակայն իրավական խորհրդատվություն ու առաջարկներ է տրամադրել՝ պաշտպանելով փախստականների շահերը:

Ըստ Ֆլեմինգի, այդ պայմանագիրը խախտում է միջազգային իրավունքը և հատկապես՝ մարդու իրավունքները: ՄԱԿ-ի երեխաների հարցերով գործակալության խոսնակ Սարահ Քրոուն նշել է, որ 19 հազար երեխաներ մնացել են Հունաստանում, որոնց 10 տոկոսը ուղեկից չունեն և ունեն խնամքի կարիք։

Ըստ Քրոուի, ոչ մի երեխա չպետք է կալանքի տակ պահվի՝ պարզապես փախստական կամ գաղթական լինելու համար: Քրոուն կարծում է, որ երեխաների վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կայացվելիս, պետք է հաշվի առնել իրենց շահերը, ներառյալ՝ վերադառնալու հարցի շուրջ:

ՄԱԿ-ի երեխաների հարցերով գործակալության համաձայն՝ նրանք ովքեր վաղուց են գտնվում Հունաստանում պետք է հնարավորություն ստանան կրթվելու, և պետք է երեխաներին պետք է պատվաստումներ արվեն կարմրուկի, պոլիոմելիտի պնևմոկոկային վարակների դեմ:

Գործակալությունը զգուշացնում է, որ պայմանագրով նախատեսված միջոցառումները կարող են ստիպել երեխաներին և նրանց ընտանիքներին այլ՝ ավելի վտանգավոր ուղիներ փնտրել դեպի Եվրոպա: