ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը ժամանել է Թուրքիա` Իրանի միջուկային ծրագրի խնդիրների շուրջ արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլույի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:
ԵՄ-ի հանձնակատարն իր այցը կատարում է Ստամբուլում հաջորդ շաբաթվա ընթացքում միջուկային ոլորտում Իրանի կողմից իրականացվող աշխատանքներին նվիրված հանդիպմանն ընդառաջ:
Էշթոնը հունվարի 21-ից 22-ը կայանալիք բանակցություններում ներկայացնելու է որպես «P5+1» հայտնի պետությունների խումբը, որի կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան:
Իրանի իշխանությունները հայտնել են, թե հանդիպման ընթացքում ցանկանում են քննարկել միայն միջուկային նյութերի փոխանակմանը վերաբերող հարցերը:
Ըստ Իրանի պետական լրատվամիջոցների, երկրի վարչապետի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Իրանի միջուկային ծրագրի «տեխնիկական և իրավական մանրամասները» կարող են քննարկվել միայն Միջուկային էներգիայի միջազգային գործակալության հետ: