Եվրոպական Խորհրդարանի նախագահը դիմելու է Եվրամությանը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գնչուների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչով:
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի համաձայն, Եվրոպական Խորհրդարանի բացման նստաշրջանի ընթացքում նա ԵՄ-ին կոչ է անելու հրապարակայնորեն ճանաչել գնչուների հանդեպ իրագործված դաժանությունները:
Եվրոպական Խորհրդարանի համաձայն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիստների և նրանց դաշնակիցների կողմից սպանվել են հարյուր հազարավոր գնչուներ:
ԵՄ-ի որոշ անդամ-պետություններ, օրինակ` Գերմանիան 1982 թվականին, արդեն որպես ցեղասպանություն ընդունել են գնչուների սպանությունները: