Փախստականներին վերաբնակեցնում են Եվրոպայում

Migrants gather to gain entrance to Austria, at the Slovenian Austrian border, in Sentilj, Slovenia, Nov. 3, 2015. Austria Tuesday proposed a tough new bill to deter Afghans that the U.N. refugee agency criticized as likely to increase the migrants' suffe

Ներգաղթյալների ճգնաժամը կարգավորելու նախագծի համաձայն, Եվրոպան սկսել է Հունաստանից ԵՄ անդամ այլ երկրներ տեղափոխել փախստականների առաջին խումբը։ Բրյուսելը ցանկանում է, որ հարյուր հազարավոր փախստականներ վերահաստատվեն անդամ երկրներում, սակայն որոշ անդամ պետություններում դրա դեմ առկա է ընդդիմություն:

Պատերազմից փախչելուց հետո սա Եվրոպայում նոր կյանք սկսելու մի տոմս է. սիրիացի ու իրաքցի երեսուն փախստականներ վերջերս տեղափոխվեցին Աթենքից Լյուքսեմբուրգ: ԵՄ-ի խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը նրանց ճանապարհողների շարքերում էր. «Երբ տեսա երեխաների երջանկությունը և երջանիկ դեմքերը, մտածեցի, որ դա իրապես այն է, ինչ մենք պետք է անենք»։

Շուլցը կոչ է արել ԵՄ-ի անդամ բոլոր պետություններին մասնակցել վերաբնակեցման այս նախագծին, որը նախատեսում է 160 000 փախստականի տեղաբաշխում ԵՄ-ի երկրներում: Սակայն ԵՄ-ի արևելյան մի շարք անդամներ ընդդիմանում են ծրագրին:

Լյուքսեմբուրգ ճամփորդության վերջին հատվածը ավտոբուսով է իրականացվում: Շատ փախստականներ կարծում են, որ ոչինչ չգիտեն իրենց ապագա տան վերաբերյալ: Օրեցօր ավելանում է Հունական կղզիներ ժամանող հազարավոր գաղթականների թիվը: Նավերի աշխատողների գործադուլի պատճառով շատերը մնացել են Լեսբոսի նավահանգստում:

«Բաց Եվրոպա» խմբի վերլուծաբան Փաուել Սուիդլիկին տարակուսանքով է մոտենում այս գործելակերպին. «Երեսուն փախստականների Հունաստանից Լյուքսեմբուրգ տեղափոխելուց հետ նրանց թիվը հասցրեց 116-ի: Ուստի դեռ շատերը՝ հազարավոր փախստականներ, դեռևս դուրս են մնացել, և դա անգամ չի էլ ենթադրում, որ սա շատ ավելի լայնարձակ ճգնաժամի լուծում է»:

Հունաստանը ճգնաժամի ճակատագծում է, եւ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկե. «Մենք չպետք է քաջալերենք անվերահսկելի ցամաքային կամ ծովային ճանապարհորդությունը Թուրքիայից դեպի Եվրոպա, որը մարդկանց կյանքը վտանգի տակ է դնում»:

Ներգաղթյալների մեծամասնության համար դեպի Եվրոպա նոր կյանք հաստատելու ուղին գնալով ավելի վտանգավոր է դառնում: Տարանցիկ բալկանյան երկրներում օդի ջերմաստիճանը արագ նվազում է: Օգնություն տրամադրող գործակալությունները զգուշացնում են, որ մարդկանց հազարավոր կյանքեր շուտով վտանգի տակ են հայտնվելու: