«Զեկույցում հստակ նշված է, որ կաշառակերության ծավալը տարբեր է անդամ տարբեր պետություններում, սակայն այն առկա է ԵՄ-ի բոլոր երկրներում: Չկա որևէ պետություն, որտեղ չհանդիպի այս երևույթը»
Եվրոպական Միության պետություններում տարեկան վճարվում է ավելի քան 160 միլիարդ դոլարի կաշառք՝ խաթարելով դաշինքում շարունակվող տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ջանքերը:
Այս մասին ասված է Եվրոպական Միության անդամ պետություններում առաջին անգամ անցկացված կաշառակերությանը և դրա ազդեցությանը նվիրված հետազոտության մեջ:
Եվրոպական Միության գործադիր մարմինն իր կողմից հրապարակված նման առաջին հետազոտության մեջ նշում է, որ կաշառակերությունն ազդեցություն է գործում Եվրամիության առօրյա կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ պետության կողմից ֆինանսավորվող աշխատանքների իրականացման պայմանագրերը շնորհելուց մինչև քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը:
Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ-ում կաշառակերության վերաբերյալ հետազոտությունը ներկայացրել է դաշինքի ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը, որի համաձայն Եվրամիությունում մոտ 161 միլիարդ դոլարի հասնող կաշառակերությունը մեծ վնաս է հասցնում տնտեսական ճգնաժամից վերականգնելու ուղղությամբ աշխատող դաշինքին:
«Զեկույցում հստակ նշված է, որ կաշառակերության ծավալը տարբեր է անդամ տարբեր պետություններում, սակայն այն առկա է ԵՄ-ի բոլոր երկրներում: Չկա որևէ պետություն, որտեղ չհանդիպի այս երևույթը», - ասել է ԵՄ-ի ներքին գործերի հանձնակատարը:
ԵՄ-ում կաշառակերության վերաբերյալ զեկույցի հիմքում ընկած է դաշինքի բնակիչների և ընկերությունների կաշառակերությանը վերաբերող ընկալումն ու այս երևույթին առնչվելու հետ ունեցած փորձը:
Չնայած զեկույցում դաշինքի 28 անդամ պետություններին գնահատականներ չեն տրվել, դրանում սակայն հիշատակվել է, որ կաշառակերության ամենաբարձր տարածում գտնելու ընկալումն ամենից ուժեղ է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում և Չեխիայում:
Զեկույցի համաձայն, 12 եվրոպացիներից առնվազն մեկը վերջին 12 ամիսների ընթացքում առնչվել է կոռուպցիային կամ վկա է եղել կաշառակերության երևույթին: Եվրամիության ընկերությունների 40 տոկոսը կաշառակերությունը համարում են արգելք՝ գործարարությամբ զբաղվելու համար:
Աշխարհում կաշառակերության մակարդակին հետևող «Թարնսփերենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը «կարևոր առաջին քայլ» է անվանել ԵՄ-ի զեկույցը: