Հայազգի բժիշկը՝ Կալիֆորնիայի Առողջապահության խորհրդի անդամի պաշտոնում

Հայազգի բժիշկը՝ Կալիֆորնիայի Առողջապահության խորհրդի անդամի պաշտոնում

Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը նահանգի Առողջապահության խորհրդի անդամի պաշտոնում է նշանակել հայազգի Էրիկ Իսրայելյանին։

35-ամյա Իսրայելյանն աշխատել է Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի բժշկակական ամբիոնում։ Մինչ այդ, 2ՕՕՕ-ից մինչեւ 2ՕՕ3 թվականը եղել է ընտանեկան բժիշկ եւ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի բժշկագիտական ամբիոնի անդամ։

Նա Ամերիկայի գաստրոէնթերոլոգիայի մի քանի ընկերակցությունների անդամ է եւ Հարավային Կալիֆորնիայի գաստրոէնթերոլոգիայի ընկերակցության գործադիր խորհրդի անդամ։

Եթե Իսրայելյանը նոր պաշտոնում հաստատվի նահանգային Սենատի կողմից, աշխատանքի կանցնի անմիջապես։ Տարեկան աշխատավարձն այս պաշտոնում կազմում է 1ՕՕ հազար դոլար։

Այս մասին լուրն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին հաղորդեց Լոս Անջելեսում Արնոլդ Շվարցենեգերի փոխներկայացուցիչ Լիսա Գալուստյանը։