Խոշորագույն աուդիտորական ընկերության դեմ մեղադրանքներ կարող են ներկայացվել

Խոշորագույն աուդիտորական ընկերության դեմ մեղադրանքներ կարող են ներկայացվել

Նյու Յորք նահանգի դատախազները շուտով կարող են մեղադրանքներ ներկայացնել խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկին՝ «Lehman Brothers» ընկերության կործանման կապակցությամբ, ինչը նպաստել էր աշխարհում ֆինանսական ճգնաժամի առաջացմանը:

«Ուոլ Սթրիթ Ջորնըլ» և «Բլումբերգ» ֆինանսական լրատվական ծառայությունների կողմից հրապարակված հոդվածներում նշվում է, թե «Ernst & Young» ընկերությունը նպաստել է, որ «Lehman Brothers» հսկա ֆինանսական ընկերությունն իր ներդրողներին ապատեղեկացնի ընկերության բազմամիլիարդ կորուստների մասին:

Աուդիտորական խոշոր այս ընկերության ենթադրյալ գործողությունների արդյունքում «Lehman Brothers»-ը ներկայացրել էր իրականությանը չհամապատասխանող ֆինանսական հաշվետվություններ:

«Ernst & Young»-ի գործունեության մանրամասներով հետաքրքրված են նաև Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձինք: