Սպանվածներից մեկը եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Սաքինե Քանսիզը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Փարիզում քուրք երեք ակտիվիստների սպանությունների պատճառը, ըստ էության, եղել է ներքին թշնամանքը:
Էրդողանը նշել է, թե Փարիզում քրդական տեղեկատվական կենտրոնի կողպեքը հնարավոր էր բացել միայն ներսից, և սպանված կանայք դուռը չէին բացի անծանոթին:
Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնյաները նախօրեին հայտնել էին Փարիզի կենտրոնում գտնվող Քրդական տեղեկատվական կենտրոնում քուրդ երեք կանանց դիակները հայտնաբերելու մասին:
Սպանվածներից մեկը եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Սաքինե Քանսիզը:
Սպանվածների թվում էր նաև Փարիզում քրդական տեղեկատվական կենտրոնի աշխատող և Բրյուսելից իր գործունեությունն իրականացնող Քրդստանի ազգային կոնգրեսը Փարիզում ներկայացնող 32-ամյա Ֆիդան Դողանը, ինչպես նաև քրդական երիտասարդ ակտիվիստ Լեյլա Սոյլեմեզը:
Սպանված կանանցից բոլորը Թուրքիայի անձնագրեր են ունեցել:
Ոստիկաններից մեկի խոսքով՝ սպանության հանգամանքները «կարող են բերել այն եզրակացության, որ դա եղել է մահապատժի իրականացում, սակայն այս ողբերգության ճշգրիտ բնույթը հնարավոր կլինի պարզել հետաքննության արդյունքում»:
Ֆրանսիայի ոստիկանության համաձայն, սպանության վայրում դիակների կողքին հայտնաբերվել է երեք պարկուճ: Սպանության փաստով հետաքննություն է սկսվել:
Փարիզում տեղի ունեցած սպանությունից հետո ազգությամբ քուրդ հարյուրավոր անձինք հավաքվել են ինստիտուտի շենքի մոտ՝ վանկարկելով «Բոլորք Քրդստանի աշխատավորական կուսակցություն ենք» կարգախոսն ու մեղադրելով Թուրքիային, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դրդմամբ, երեք կանանց սպանության իրականացման մեջ:
Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արդեն մոտ երեք տասնամյակ զինված պայքար է մղում Թուրքիայի իշխանությունների դեմ՝ պահանջելով ինքնավարության տրամադրում: Հակամարտության զոհ է գնացել մոտ 40 հազար մարդ: Թուրքիայի իշխանությունները վերջերս սակայն բանակցություններ են մեկնարկել բանտարկության մեջ գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: