«Մահմեդական եղբայրության» դաշնակից իսլամիստները խոստացել են շարունակել երկրի զինված ուժերի կողմից նախագահ Մոհամմեդ Մորսիի տապալման ժամանակից շարունակվող բողոքի ցույցերը
Եգիպտոսի իշխանությունները հինգշաբթի օրը սաստկացրել են «Մահմեդական եղբայրության» հետապնդումները՝ ձերբակալելով խմբավորման առնվազն 38 աջակից, որոնց ներկայացվել են ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքներ:
Եգիպտոսի իշխանությունները նախօրեին ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել «Մահմեդական եղբայրությունը»՝ արձագանքելով Նեղոսի դելտայում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ: «Մահմեդական եղբայրությունը» դատապարտել է այս հարձակումը:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարության խոսնակը, հինգշաբթի օրը հանդես գալով պետական հեռուստատեսությամբ, ասել է, թե «Մահմեդական եղբայրության» կողմից անցկացվող բողոքի ցույցերին մասնակցող անձինք կդատապարտվեն հինգ տարվա ազատազրկման:
«Այս կազմակերպության առաջնորդների նկատմամբ կարող է մահապատիժ կիրառվել», - ասել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարության խոսնակը՝ հավելելով, որ հինգշաբթի օրը մայրաքաղաք Կահիրեում ռումբի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել հինգ մարդ, և որ ևս մեկ պայթուցիկ սարք հայտնաբերվել ու վնասազերծվել է պայթյունի վայրի մոտակայքում:
«Մահմեդական եղբայրության» դաշնակից իսլամիստները, արձագանքելով Եգիպտոսի կառավարության կողմից խմբավորմանն ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին որոշման, խոստացել են շարունակել երկրի զինված ուժերի կողմից նախագահ Մոհամմեդ Մորսիի տապալման ժամանակից շարունակվող բողոքի ցույցերը: