Բանտարկության դատապարտված ժողովրդավարության ջատագով այս երեք ակտիվիստների ջանքերի շնորհիվ էր 2011 թվականին սկսվել Հոսնի Մուբարաքի դեմ ուղղված ապստամբությունը
Եգիպտոսի դատարանը կիրակի օրը բանտարկության է դատապարտել ժողովրդավարության ջատագով երեք ակտիվիստի, որոնց ջանքերի շնորհիվ 2011 թվականին սկսվել էր Հոսնի Մուբարաքի դեմ ուղղված ապստամբությունը:
Դատարանի այս հրամանը դարձել է Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մորսիի տապալման ժամանակից հետո ոչ-իլասմիստական ցուցարարների դեմ ուղղված առաջին դատավճիռը:
Ահմեդ Մահերը, Ահմեդ Դուման և Մոհամեդ Ադելը, բացի այդ, մեղավոր են ճանաչվել անցյալ ամիս անցկացված բողոքի չարտոնված ցույցի ժամանակ խռովությունների և անվտանգության ուժերի ծառայողների ուղղությամբ հարձակումներ իրականացնելու մեջ:
Ընդդիմության երեք ջատագովներից յուրաքանչյուրը, ըստ դատավճռի, պետք է նաև վճարի 7 100 դոլարի չափով տուգանք:
Եգիպտոսի դատարանի առջև կանգնած ժողովրդավարության բոլոր երեք ջատագովերը քաղաքական ընդդիմության շարժման մասնակից էին դարձել դեռևս երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնավարման ժամանակից: Նրանք սատարել էին նաև Եգիպտոսի զինված ուժերի կողմից այս տարվա հուլիսի սկզբին երկրի նախագահ Մորսիի տապալումը, որին մեղադրել էին «2011-ի հեղափոխությանը դավաճանելու մեջ»: