3,6 բալի երկրաշարժը ամենաուժգինն է Վաշինգտոնում տասնամյակներից ի վեր
Ուրբաթ առավոտյան չափավոր ուժգնությամբ մի երկրաշարժ ցնցել է մայրաքաղաք Վաշինգտոնին կից Մերիլենդ նահանգը։
ԱՄՆ-ի Երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի համաձայն, 3,6 բալի երկրաշարժը ամենաուժգինն է Վաշինգտոնում տասնամյակներից ի վեր։
Երկրաշարժի կիզակենտրոնը գտնվել է Մերիլենդ նահանգում։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մամլո ասուլիսում ասել է, թե ինքը այն չի զգացել։
Սակայն բազմաթիվ այլ բնակիչներ հայտնել են, թե ցնցում են զգացել մի քանի վայրկյան շարունակ։
ԱՄՆ-ի Երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի համաձայն, երկրաշարժի մեղմ ցնցումը ամենաուժգինն է մայրաքաղաք Վաշինգտոնից 50 կիլոմետր հեռավորության վրա ընկած տարածքում, 1974 թվականից ի վեր, երբ Երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնը սկսել էր երկրաշարժային ցնցումների գրանցումներ կատարել։