Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ Թուրքիայում

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ Թուրքիայում

Չորս տարի առաջ զինված հարձակման զոհ դարձած հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակին Թուրքիայի Բողազչի համալսարանում կիրակի օրը անց են կացվել մշակութային միջոցառումներ։

«Բոլոր երեքս՝ առանց ընտելանալու, առանց մոռացության մատնելու» խորագրով միջոցառմանը մասնակցել են մշակութային «Բողազչիի կերպարվեստի համայնք», «Արվեստը՝ խաղաղ նախաձեռնությունները սատարելու համար» և «Բոկոտն» խմբերը։

Հիշատակի արարողությունների շրջանակներում անց են կացվել խմբային քննարկումներ, սեմինարներ, թատերական ներկայացումներ և այլ միջոցառումներ։

«Հրանտ Դինքին, որպես բոլոր չբացահայտված հանցագործությունների զոհերը նշանավորող կերպար ընտրելը, նշանակում է պատասխանատվություն ստանձնել վերջին ժամանակահատվածի բոլոր կորուստների համար», - ասել է քննարկումներից մեկի մասնակից, գրող Քարին Քարաքաշլին։

Նա ասել է նաեւ. թե «Հրանտ Դինքին որպես թուրքերի թշնամի ներկայացնելու քաղաքականությունը Թուրքիայում ձախողվել է»: