Դիրաբեքիրում վերջին պայթյունի արդյունքում մահացել է 6 ոստիկան 23 մարդ էլ վիրավորվել է: Ըստ Թուրքիայի լրատվամիջոցների՝ ռումբը պայթել է մինչ հատուկ նշանակության ոստիկանության ուժերին տեղափոխող մեքենան անցնում էր քաղաքի հիմնական տրանսպորտային կայանը: Այսել Սայարը զոհերից մեկի հարազատն է.
«Ես նստած էի գրանցման տաղավարի մոտ գտնվող իմ թեյարանում, հանկարծ պատուհանը պայթեց իմ գլխավերևում: Ես չընկալեցի որ դա իրական ռումբ էր: Աչքերս բացելուն պես տեսա արյունաքամ լինող քրոջս և տարա նրան հիվանդանոց", - ասել է Սայարը:
Դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյունի անմիջական պատասխանատվությունը, սակայն կասկածեր կան, որ այն տեղադրել են քուրդ մարտիկները, որ պայքարում են Թուրքիայում ազգային ինքնավարություն ձեռքբերելու համար:
Նշենք, որ վերջերս Թուրքիայի իշխանությունները Դիարբեքիրում օտարել էին մի շարք մշակութային կառույցներ, այդ թվում այդ քաղաքի հայկական եկեղեցին:
Your browser doesn’t support HTML5