Դեմիրբաշն ընդունել է քրդերի դերը 1915 թվականի կոտարածներում՝ շեշտելով անցյալի հետ դեմ առ դեմ կանգնելու կարևորությունը և հորդորելով Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել և շտկել անցյալի սխալները
Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի մոտակայքում գտնվող արվարձաններից մեկի՝ Սուրի քաղաքապետը ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգ կատարվող այցելության ընթացքում ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այս մասին հաղորդել է Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Արմենիան Ուիքլի» պարբերականը, որի համաձայն նախօրեին անցկացված արարողության ընթացքում Դեմիրբաշն ընդունել է քրդերի դերը 1915 թվականի կոտարածներում՝ շեշտելով անցյալի հետ դեմ առ դեմ կանգնելու կարևորությունը և հորդորելով Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել և շտկել անցյալի սխալները:
«Ներողություն խնդրելը հասունության նշան է», - նշել է Դեմիրբաշը Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի այցելության ժամանակ:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի սկզբին Դիարբեքիրի (Տիգրանակերտ) մոտակայքում գտնվող Սուր քաղաքի քաղաքապետարանն անցկացրել էր Ընդհանուր խղճի հուշահամալիրի բացման արարողությունը, որի ընթացքում քաղաքագլուխ Աբդուլլահ Դեմիրբաշը հայերի և ասորիների ցեղասպանությունն իրականացնելու համար ներողություն էր խնդրել քրդերի անունից:
Բացման իր խոսքում Դեմիրբաշնը ասել էր, որ իրենք, քրդերը, իրենց նախնիների անունից ներողություն են խնդրում 1915 թվականին հայերի և ասորիների ցեղասպանության իրագործման համար:
«Մենք կշարունակենք մեր պայքարը ճանաչման և փոխհատուցման համար», - ասել է Աբդուլլահ Դեմիրբաշը: