Թուրքիայի արտգործնախարարի համաձայն, Հայաստանի հետ սահմանի բացումն իրականություն կդառնա՝ Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերելուն պես
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի համաձայն, Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի հետ սահմանը բացելուն, և սահմանի բացումն իրականություն կդառնա՝ Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերելուն պես:
Այս մասին, վկայակոչելով թուրքական «Աքշամ» պարբերականը, հաղորդել են հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ նման հայտարարությամբ Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել Թուրքիայի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում:
Իր հայտարարությամբ Դավութօղլուն պատասխանել է Իգդիրից «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Սինան Օղանի այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական սահմանին և երկու պետությունների միջև երկաթգծի վրա տարվող աշխատանքները սահմանը բացելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ են:
Արտգործնախարար Դավութօղլուն հաստատել է, որ դրանք Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը բացելու նախապատրաստական աշխատանքներ են՝ նշելով, որ այս աշխատանքները «2015 թվականին նախապատրաստվելու մաս են կազմում»:
«Մենք պահանջում ենք, որ Հայաստանի ուժերը դուրս բերվեն Ղարաբաղից: Այս հարցում առաջընթաց ենք ակնկալում: Եթե առաջընթաց գրանցվի, սահմանը կբացվի, երկաթուղային կապը կվերականգնվի, հարաբերությունները կզարգանան: Մենք սակայն ցանկանում ենք դա անել Ադրբեջանի հետ համատեղ», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն՝ հավելելով. «Ադրբեջանի հետ համաձայնության գալու դեպքում կարող է անակնկալ մատուցվել»: