Դիմային ցավը դադարեցնող վիրահատություն

Դիմային ցավը դադարեցնող վիրահատություն

Քլեյր Բուշը տարիներ շարունակ տառապել է դիմային սարսափելի ցավերից՝ առանց հասկանալու դրա պատճառները։ Ամեն ինչ՝ թեթև քամին կամ սնունդը, կարող էր սաստիկ ցավ առաջացնել իրեն:

Աշխարհում ապրող մարդկանց 15 հազարից մեկը տառապում է դիմային նյարդացավով՝ հիվանտություն, որը սխալմամբ ախտորոշվում է որպես ատամի ցավ կամ գլխացավ: Այժմ խիստ նպատակային եղանակով իրականացվող վիրահատությունն օգնում է այս հիվանդությամբ տառապող մարդկանց ազատվել այս ցավերից:

Ժամանակին բավական էր, որ Քլեյր Բուշի դեմքին մի փոքր դիպչեր դիմահարդարման խոզանակը, որ սարսափելի ցավը պատեր դեմքի աջ մասը:

Բուշը հիշում է, որ «ցավը կրակի նման էր այրում, կարծես դեմքով էլեկտրականություն անցներ: «Ցավը սարսափելի էր: Այն կարող էր սկսվել դեմքիս դիպչելիս, դիմահարդարման ժամանակ, ծամելիս, կուլ տալու ժամանակ... ամեն բան կարող էր տանջալի ցավ առաջացնել, և ոչ մի դեղորայք չէր օգնում: Ես հուսահատությունից սկսեցի աջակցության խմբերի հանդիպումներ հաճախել», - ասում է Բուշը:

Նման ցավեր առաջացնում է եռվորյակ նյարդի նյարդացավը, ինչը դեմքի զգայական նյարդի խանգարում է։

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում գործող «Բարոու» նևրոլոգիայի ինստիտուտի բժիշկ Էնդրյու Շեթըրի առաջարկած լուծումը փոխեց Քլեյր Բուշի կյանքը: Այս լուծումը կիրառելիս նյարդի վրա ուղղված ճառագայթն երեսուն րոպեի ընթացքում վերացնում է ցավը:

«Կիրառելով «Գամմա-դանակ» կոչվող եղանակը՝ երկարաժամկետ բուժման արդյունքում հիվանդների 50 տոկոսը ազատվում է ցավից: Անհրաժեշտ է հետևել այդ բուժմանը 5-ից 10-ը տարվա ընթացքում», - ասում է բժիշկ Շեթըրը:

Ցավ կարող է առաջանալ նաև նյարդի սեղմումից: Երկրորդ, պակաս միջամտող եղանակով, որը կոչվում է միկրոանոթային սեղմման վերացում, բժիշկ Շեթըրը տեղաշարժում է այն մազանոթը, որը ցավ առաջացնող ճնշում է գործադրում նյարդի վրա:

«Բուժումն արդյունավետ է», - ասում է Շեթըրը, - «ցավը վերանում է»:

Այժմ Քլեյրի դեմքի ցավերը վերացել են, և 15 տարի ցավից տառապելուց հետո ինքը կրկին կարող է ապրել բնականոն կյանքով:

Քլեյրի վկայությամբ, ինքը կրկին կարող է հանգիստ ապրել սովորական, առորյա կյանքով:

Եռվորյակ նյարդի նյարդացավից ազատվելու համար շատ հիվանդներին կարող են օգնել դեղամիջոցները: Սակայն եթե դեղերը չեն օգնում, ցավերից հնարավոր է ազատվել վիրահատության միջոցով: Ըստ նյարդաբանների՝ ինչպես «Գամմա-դանակ» ճառագայթման, այնպես էլ մազանոթների տեղաշարժման եղանակի առավելություններից մեկն այն է, որ դրանք նպաստում են նյարդացավի վերացմանը՝ առանց դիմային անզգայացում առաջացնելու: