Կուբայում ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացու դատավարությունը

Կուբայում ավարտվել է ԱՄՆ-ի կառավարության կապալառուի դատավարությունը, որը մեղադրվել է լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ։

Ալեն Գրոսը, Կուբայի «ամբողջականությունը և անկախությունը խախտելու» մեղադրանքով մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել մինչև 20 տարի ազատազրկման։

Կուբայի ազգային հեռուստատեսությունը շաբաթ օրը հաղորդել է, թե երկու օր տևած դատավարության ընթացքում Գրոսը խոստովանել է, որ այս երկիր իրեն աշխատանքի գործուղած «Development Alternatives International» ընկերությունն «օգտագործել» է իրեն։

Պետական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, դատավճիռը հրապարակվելու է գալիք մի քանի օրվա ընթացքում»։