«Credit Suisse» բանկը ԱՄՆ-ի իշխանություններին կվճարի է 2,6 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի արդարադատության նախարարի համաձայն, բանկի հարյուրավոր աշխատողներ և ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք մասնակցել են ԱՄՆ-ի կառավարության և հարկատուների խաբեության մեջ՝ գաղտնի հաշիվների միջոցով թաքցնելով ԱՄՆ-ի հարկային մարմիններում չհայտարարագրված միջոցները
Շվեյցարական «Credit Suisse» բանկը, որը մեղադրվում է ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից հարկերի վճարումից խուսափելուն ուղղված գործունեության իրականացմանն աջակցելու մեջ, համաձայնվել է վճարել Միացյալ Նահանգների իշխանություններին 2,6 միլիարդ դոլար ծավալով տուգանքներ:

Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Էրիք Հոլդերը, որի համաձայն հետաքննության ընթացքում հայտնաբերվել է, որ «Credit Suisse»-ն ու բանկի դուստր ձեռնարկությունները մասնակցել են 100 տարի առաջ սկիզբ առած դավադրությանը:

Հոլդերն ասել է նաև, որ բանկի հարյուրավոր աշխատողներ և ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք մասնակցել են ԱՄՆ-ի կառավարության և հարկատուների խաբեության մեջ՝ գաղտնի հաշիվների միջոցով թաքցնելով ԱՄՆ-ի հարկային մարմիններում չհայտարարագրված միջոցները:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարի համաձայն, «Credit Suisse» բանկը հսկա ջանքեր է գործադրել՝ փորձելով պաշտպանել իրեն և իր հաճախորդներին:

«Credit Suisse»-ը կվճարի 1,8 միլիարդ դոլար ծավալով տուգանք, իսկ Միացյալ Նահանգների հարկային մարմնին բանկը կվճարի 670 միլիոն դոլար: