2012 թվականը դարձել է ամենաարյունոտը՝ լրագրողների շրջանում զոհերի առումով
Մամուլի ազատության ջատագով ամերիկյան կազմակերպություններից մեկի համաձայն, Սիրիայում չդադարող հակամարտության ընթացքում և երեք այլ պետությունում լրագրողների «թիրախավորված» սպանություններ իրականացնելու հետևանքով 2012 թվականը դարձել է ամենաարյունոտը՝ լրագրողների շարքում զոհերի առումով:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» համաձայն, 2013 թվականի դեկտեմբերի կեսի դրությամբ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հետ անմիջական կապ ունեցող պատճառներով սպանվել է առնվազն 67 լրագրող, ինչը 40 տոկոսով գերազանցել է 2011թվականին գրանցված նույն ցուցանիշը:
Կազմակերպության կողմից երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում նշվել է, որ Սիրիայում կառավարության դեմ շարունակվող խռովությունների ընթացքում զոհվել է 28 լրագրող, որոնք զոհվել են մարտի դաշտում կամ դարձել կառավարական կամ ընդդիմության ուժերի «թիրախավորված» սպանության զոհը: Կազմակերպության համաձայն, իրենց գործունեության համար թանկ են վճարել քաղաքացի լրագրողները, որոնցից 13 զոհվել են՝ միջազգային լրատվական գործակալությունների համար լրատվության աղբյուր լինելու հետևանքով:
Սոմալիում, կազմակերպության տեղեկությունների համաձայն, զոհվել է 12 լրագրող: «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» այս սպանությունների համար մեղադրել է երկրի «տկար ու կոռումպացված ինստիտուտները», ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջին տասնամյակի ընթացքում երկրում լրագրողների սպանության գործերի հետաքննություն չի անցկացվել:
Կազմակերպության կողմից լրագրողների սպանության ցանկում տեղ է գտել նաև Պակիստանը, որտեղ իրականացվել է յոթ լրագրողների սպանություն: Լրագրողներից չորսը զոհվել էին Բելուջստանում: Պակիստանում, ըստ զեկույցի, լրագրողները «կանոնավոր կերպով» թիրախ են դառնում, իսկ նրանց սպանություններն իրականացնողներին բավականին հաճախ է հաջողվում խուսափել պատասխանատվությունից:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» նշել է նաև, որ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում Բրազիլիայում զոհվել է չորս լրագրող, իսկ Մեքսիկայում լրատվամիջոցների գրաքննության նպատակով «աննկարագրելի վայրագություններ» են կիրառվում: Կազմակերպությունը հաստատել է Մեքսիկայում մեկ լրագրողի սպանության փաստը՝ տեղեկացնելով նաև, որ մի քանի լրագրողի մահվան հանգամանքների կապակցությամբ հետաքննություն է անցկացվում:
Կազմակերպության զեկույցում ասված է նաև, որ առնվազն մեկ լրագրողի մահ է գրանցվել մի շարք այլ երկրներում, ներառյալ Ռուսաստանը, Նիգերիան, Իրանն ու Ֆիլիպինները:
Առցանց լրատվամիջոցների հետ համագործակցող լրագրողները, ըստ կազմակերպության ներկայացրած տվյալների, կազմել են զոհված լրագրողների մոտ մեկ երրորդը: Այս ցուցանիշը նույնպես զգալի աճ է գրանցել՝ 2011 թվականի համեմատությամբ:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» այս ամսվա սկզբին հրապարակել է մեկ այլ զեկույց, որտեղ նշվել է, որ աշխարհում 2012 թվականին բանտարկված լրագրողների ռեկորդային թիվ է գրանցվել: Ըստ կազմակերպության, բանտարկված լրագրողների թիվն ամենամեծն է Թուրքիայում, Իրանում և Չինաստանում: