«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի համաձայն, 2013 թվականին զոհվել է 70 լրագրող՝ իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ
Առնվազն 70 լրագրող է զոհվել աշխարհում 2013 թվականին՝ իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ, որոնցից 29-ը զոհվել էր Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը լուսաբանելու ժամանակ, իսկ 10-ը՝ Իրաքում:
Այս մասին ասված է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում, որի համաձայն Սիրիայում զինված լրագրողների թվում են իրենց հարազատ քաղաքներում ընթացող հակամարտության փաստաթղթավորման ուղղությամբ աշխատող քաղաքացի լրագրողները, կառավարական կամ ընդդիմության լրատվամիջոցների հետ համագործակցող լրագրողները, ինչպես նաև օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների մի քանի լրագրող:
Եգիպտոսում, ըստ կազմակերպության, 2013 թվականին զոհվել է վեց լրագրող, որոնցից երեքի մահը վրա է հասել այս տարվա օգտոստոսի 14-ին երկրի անվտանգության ուժերի կողմից նախագահ Մոհամեդ Մորսիի տապալման դեմ իրենց բողոքն արտահայտող ցուցարարների դեմ ուղղված գործողությունների ժամանակ:
«Մերձավոր Արևելքն ըստ էության վերածվել է լրագրողների «մահվան դաշտի»: Չնայած որոշ երկրներում իրենց աշխատանքի պատճառով սպանված լրագրողների թիվը նվազել է, Սիրիայում քաղաքացիական պատերազմի ու Իրաքում կրոնական հարձակումների վերսկսման պատճառով բազմաթիվ լրագրողներ են զոհվել» - ասված է «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի փոխտնօրեն Ռոբերտ Մահոնիի կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Ռոբերտ Մահոնին հորդորել է միջազգային հանրությանը ազդեցություն գործել բոլոր կառավարությունների և զինյալ խմբավորումների վրա՝ լրագրողների քաղաքացիական կարգավիճակը հարգելու և նրանց սպանությունները հետաքննելու նպատակով:
Ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի զեկույցի, ոստիկանության կողմից իրականացվող անօրինական գործողությունների, քաղաքական կաշառակերության, թմրամիջոցների անօրինական վաճառքի ու «զգայուն» այլ թեմաների լուսաբանման պատճառով լրագրողներ են սպանվել նաև Բրազիլիայում, Կոլումբիայում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Պակիստանում և Ռուսաստանում:
2013 թվականին տասը տարվա մեջ առաջին անգամ, ըստ զեկույցի, իրենց պարտականությունների կատարման համար զոհեր չեն գրանցվել Մեքսիկայի լրագրողների շրջանում:
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» տեղեկացրել է նաև, որ դեռևս իրականացվում է 2013 թվականի ընթացքում զոհված ևս 25 լրագրողների մահվան մանրամասների ուսումնասիրությունը: Այս տվյալները չեն ներառվել աշխատանքային պարտականությունների իրականացման ընթացքում զոհված 70 լրագրողների թվում, քանի որ դեռևս պետք է պարզել, թե արդյոք այս դեպքերը որևէ առնչություն ունեին զոհված լրագրողների աշխատանքի հետ:
Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը լրագրողների մահվան դեպքերի ուսումնասիրությունն իրականացնում է 1992 թվականից: