«Գալիք տարի մենք նշելու ենք ցեղասպանության սկզբի հարյուրերորդ տարելիցը, և ամբողջ աշխարհում հայերը կսգան իրենց նահատակների համար, կխորհեն իրենց անչափ կորստի մասին և հարց կտան՝ ինչու՞: Խնդրում եմ ձեզ պատասխանել իրենց՝ ապաշխարության խոսքերով»
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» (H. Res. 227) բանաձևի հիմնական հեղինակ Ադամ Շիֆը չորեքշաբթի օրը Միայցալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել թուրք ժողովրդին հասցեագրված բաց նամակով:
Ստորև ներկայացվում է թուրք ժողովրդին հասցեագրված նամակի տեքստն ամբողջությամբ.
«Բաց նամակ թուրք ժողովրդին:
Այսօր ես գրում եմ ձեզ մի թեմայի շուրջ, որը չափազանց մեծ նշանակություն ունի մեր երկու պետությունների համար: Այս թեմայի մասին ձեզանից շատերը, մանավանդ երիտասարդ սերունդը, շատ քիչ կարող են տեղյակ լինել, քանի որ այն համարվում է աշխարհի պատմության մի էջ, որը թաքցնելու ուղղությամբ ձեր երկրի կառավարությունը հսկա ջանքեր է գործադրել:
Թուրքիան նեոլիթյան ժամանակներից ցայսօր գտնվել է քաղաքակրթության կենտրոնում, և ձեր արվեստը, մշակությունը և գիտության ձեռքբերումները հարստացրել են աշխարհը:
Թուրքիայի նշանակալից նվաճումների հետ միահյուսված է մի մութ գլուխ, որի մասին ժամանակակից թուրքերը գիտեն շատ քիչ կամ ընդհանրապես ոչինչ չգիտեն:
Գիտե՞իք արդյոք դուք, որ ձեր պապերն ու պապերի պապերը ունեին հայազգի բազմաթիվ հարևաններ և ընկերներ, և որ այսօրվա Ստամբուլի բնակչության քսան տոկոսը հայեր էին կազմում: Տեղյա՞կ էիք արդյոք, որ հայերը ներկառուցված էին թուրք հասարակության մեջ որպես մտավորական, դերասան, արհեստավոր և համայնքային ճանաչված առաջնորդներ: Դուք երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ է պատահել հայերի հետ: Երբևէ հարցրե՞լ եք ձեր ծնողներին և պապերին, թե ինչպես է նման մեծ, աշխատասեր և բարգավաճ կյանքով ապրող ժողովուրդը գրեթե վերացել ձեր հասարակությունից: Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձեր կառավարությունը գործադրում այսքան մեծ ջանքեր՝ ձեր պատմության այս հատվածը ձեզանից թաքցնելու համար:
Թույլ տվեք ինձ պատմել իրենց պատմության մի մասը: Մնացածը դուք պետք է հայտնաբերեք ինքներդ:
Իննսուն ինը տարի առաջ այս ամսվա ընթացքում՝ Օսմանյան կայսրության անկման տարիներին, Երիտթուրքերը կառավարությունը մեկնարկել է կայսրության հայազգի ամբողջ բնակչության դեմ ուղղված վտարման, սեփականազրկման, սովամահ անելու և սպանությունների արշավ: Հայազգի բնակչության հիմնական մասը ստիպողաբար տեղափոխվել էր Սիրիա, շատերը զոհվել էին անապատի տապին ստիպողաբար դաժան երթի ընթացքում: Հարյուր հազարավոր մարդիկ սպանդի են ենթարկվել օսմանյան ժանդարմների, զինվորների և նույնիսկ շարքային քաղաքացիների կողմից:
Մինչև 1923 թվականին սպանդի ավարտը մեկ ու կես միլիոն հայ սպանվել էր մի իրադարձության ընթացքում, որն այժմ անվանում են քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն: Ցեղասպանությունը վերապրածները ցրվել են ամբողջ Մերձավոր Արևելքով և աշխարհով մեկ, ոմանք հասել են Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես:
Այս մարդկանց թոռներին և ծոռներին եմ ես ներկայացնում՝ որպես Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամ: Նրանց համայնքը կենսունակ է, որոշ համայնքներ ունեն տասնյակ հազարավոր բնակիչներ, դպրոցներ, եկեղեցիներ և գործարար ձեռնարկություններ, որոնք օրեցօր կապ են ապահովում իրենց նախնիների հայրենիքի հետ: Նրանց անունից եմ ես հորդորում ձեզ մեկնարկել համազգային քննարկում Թուրքիայում 1915-ից 1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Դուք, որպես Թուրքիայում բնակվող երիտասարդ կին կամ տղամարդ, կարող եք հարցնել, թե այս ամենը ի՞նչ կապ ունի ձեզ հետ: Արդյո՞ք ես մեղավոր եմ մի հանցագործության մեջ, որը կատարվել է իմ ծնունդից շատ ավելի վաղ: Կպատասխանեմ ձեզ, որ դուք ունեք բարոյական պատասխանատվություն՝ ճշմարտությունն ընդունելու և հայ ժողովրդի հետ հաշտության գալու, ինչը չեն կարողացել կամ չեն ցանկացել անել ձեր ծնողներն ու իրենց ծնողները: Չնայած մենք չենք կարող ընտրել մեր պատմությունը, մենք կարող ենք որոշում կայացնել այն մասին, թե ինչպես վարվել դրա հետ, և դուք կարող եք ձևավորել Թուրքիայի ապագան:
Երկրորդ աշխարհամարտի վերջին Գերմանիան քանդված պետություն էր՝ մարտերում պարտություն կրած և որպես պատմության մեջ պատերազմի ամենամեծ հացագործ ճանաչված: Պատերազմի ավարտից հետո մի քանի տասնամյակ անց սակայն Գերմանիան ձեռնարկել է երկարաժամկետ ջանքեր՝ հաշտվելու համար հրեա ժողովրդի հետ, որը գրեթե ոչնչացվել էր ֆաշիստների կողմից Հրեական ողջակիզման ընթացքում: Գերմանիայի կառավարությունը պատժի է ենթարկել պատերազմի հանցագործներին, վերադարձրել բռնագրավված գույքը, դարձել է Իսրայելի դաշնակիցը և անթիվ անգամ ներողություն է խնդրել զոհերից և աշխարհից: Ամենակարևորն այն է, որ Գերմանիան աշխատել է Ողջակիզման պատճառը դարձած անմարդկայնացնող մոլեռանդության և ատելության քաղցկեղը վերացնելու ուղղությամբ:
Մտորումների, հաշտեցման և ապաշխարանքի այս ուղին պետք է դառնա նաև Թուրքիայի ուղին: Դա հեշտ չի լինի, հարցերը ցավ են պատճառելու, պատասխանները դժվարին կլինեն, երբեմն՝ անհայտ: Ակնառու է մեկ հարց.
Ինչպե՞ս կարող էր մի ազգ, որը դարեր շարունակ խաղաղ եղանակով կառավարում էր բազմազան, բազմամշակույթ մի կայսրություն, այնպիսի անգթությամբ վարվել այնտեղ բնակվող ժողովուրդներից մեկի նկատմամբ, որ տեղի ունեցածի համար անհրաժեշտ էր ստեղծել ամբողջովին նոր մի բառ, այն է՝ ցեղասպանություն:
Հուդաիզմի և քրիստոնեության նման, ապաշխարության՝ «թավբա»-ի գաղափարը կենտրոնական է նաև իսլամում: Գալիք տարի մենք նշելու ենք ցեղասպանության սկզբի հարյուրերորդ տարելիցը, և ամբողջ աշխարհում հայերը կսգան իրենց նահատակների համար, կխորհեն իրենց անչափ կորստի մասին և հարց կտան՝ ինչու՞: Խնդրում եմ ձեզ պատասխանել իրենց՝ ապաշխարության խոսքերով:
Անկեղծորեն,
Ադամ Շիֆ
Կոնգրեսական»