«Միացյալ Նահանգները հաստատակամ դիրք է զբաղեցնում Կոսովոյի ինքնավարության և տարածքային ամբողջականության հարցում»
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը բալկանյան երկրներ իր այցի ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի կողմից Կոսովոյի անկախությանը տրամադրվող աջակցությունը:
Հիլարի Քլինթընը, հանդես գալով չորեքշաբթի օրը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, ասել է, որ Միացյալ Նահանգները հաստատակամ դիրք է զբաղեցնում Կոսովոյի ինքնավարության և տարածքային ամբողջականության հարցում:
ԱՄՆ-ի արտգործնախարարն իր ելույթում անդրադարձել է Կոսովոյի և Սերբիայի կառավարությունների միջև առկա լարվածությանը: Սերբիան չի ճանաչում 2008 թվականին Կոսովոյի կողմից հռչակված անկախությունը:
Քլինթընն ասել է նաև, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Կոսովոյում կհաստատվի օրենքի գերակայությունը: Կոսովոյում այժմ սուր են կանգնած կաշառակերության, ինչպես նաև սերբերի և ալբանացիների շահերի կարգավորման խնդիրները:
Բելգրադ կատարած իր այցի ընթացքում արտգործնախարար Քլինթընը երեքշաբթի օրը հորդորել է Սերբիայի ղեկավարությանը շարունակել բանակցությունները Կոսովոյի հետ՝ շեշտելով, որ նման երկխոսության համար չի պահանջվում ճանաչել Կոսովոյի անկախությունը:
Եվրոպական Միության պաշտոնյաները նույնպես կոչ են արել Բելգրադին բարելավել հարաբերությունները Կոսովոյի հետ:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չորեքշաբթի երեկոյան կուղևորվի Խորվաթիա, որտեղ կանդրադառնա գալիք տարի Եվրամիությանն այս երկրի նախատեսված անդամակցությանը:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ այցից հետո Հիլարի Քլինթընը կուղևորվի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա՝ այս երկրի անկախության 100-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար: