Սա 57 տարվա ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարի առաջին այցն է այս երկիր
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի ժամանել է Լաոս, որտեղ բանակցություններ է անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ այս շաբաթ Հարավարևելյան Ասիայի պետությունների արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:
ԱՄՆ-ի և Լաոսի պաշտոնատար անձինք քննարկել են Մեկոնգ գետի ստորին գետաբերանում շրջակա միջավայրի պաշտպանության և դեռևս Վիետնամական պատերազմի ժամանակից այնտեղ մնացող չպայթած զինամթերքի վնասազերծման խնդիրները:
Լաոսի արտաքին գերատեսչության ղեկավար Թոնգլուն Սիսուլիթի հետ բանակցությունների ընթացքում արտգործնախարար Քլինթընը քննարկել է Առևտրի միջազգային կազմակերպությանը Լաոսի սպասվող անդամակցության և չպայթած զինամթերքի անվտանգ հեռացման գործում ԱՄՆ-ի օժանդակությունը շարունակության խնդիրները:
«Հակամարտության ժառանգության խնդիրների» լուծման շրջանակում Հիլարի Քլինթընը այցելել է ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ գործող շահույթ չհետապնդող օրթոպեդիկ և պրոթեզավորման կոոպերատիվը, որը օգնություն է տրամադրում 1964-ից 1975 թվականներն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից իրականացված ավելի քան 580 հազար ռմբակոծությունների ժամանակ նետած կլաստերային ռումբերի հետևանքով վնասվածքներ ստացած լաոսցիներին:
Երկու պետությունների կառավարությունները համաձայնվել են նաև առավել ակտիվ իրականացնել Վիետնամական պատերազմի ընթացքում անհայտ կորած և դեռևս չհայտնաբերված զինծառայողների որոնման աշխատանքները: ԱՄՆ-ի իշխանությունները ցանկանում են մուտքի ավելի մեծ հնարավորություն ունենալ դեպի ավելի մեծ թվով տեղանքներ, քանի որ 1980-ական թվականներին արդեն իսկ ուսումնասիրվել են մոտ 600 անհայտ կորած ամերիկացիների գտնվելու հնարավոր բոլոր այլ տեղանքները:
ԱՄՆ-ի արտգործնախարարը բարձր է գնահատել Լաոսի կառավարության կողմից Թաիլանդից 2009 թվականին փախուստի դիմած ազգությամբ հմոնգ փախստականների վերաինտեգրման գործընթացի իրականացումը:
Հիլարի Քլինթընը և Լաոսի իր գործընկերը քննարկել են նաև Մեկոնգ գետի ստորին գետաբերանի շրջակա միջավայրի պաշտպանության և Լաոսի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող գործունեությունը:
ԱՄՆ-ի արտգործնախարարի այցն արտացոլում է երկու պետությունների միջև ընդլայնվող համագործակցությունը, որը հետևել է Լաոսի մի քանի տասնյակ տարի տևած մեկուսացման: Լաոսի արտգործնախարար Թոնգլունի 2010 թվականին ԱՄՆ կատարված այցելությունը 35 տարվա ընթացքում այս երկրի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Միացյալ Նահանգներ, իսկ Հիլարի Քլինթընի այցը Լաոս առաջինն է՝ 1955 թվականին նախկին արտգործնախարար Ջոն Ֆոսթեր Դալեսի կողմից կատարված այցից հետո: