Սննդակարգը և կենսակերպը խոլեստերինի առողջ մակարդակ պահելու կարևոր գործոններից է: Բազմակի փորձեր են արվել ցածր խտության լիպոպրոտեին պարունակող «վատ» խոլեստերինը տարբեր մթերքներով իջեցնելու համար: Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ճարպի ցածր հագեցվածությամբ մթերքների համատեղումը սննդակարգի հետ էականորեն կրճատում է վատ խոլեստերինի մակարդակը:
Տորոնտոյի Սուրբ Միքայել հիվանդանոցից բժիշկ Դեվիդ Ջենկինսը այլ հեղինակների հետ ուսումնասիրել է 351 կանանց և տղամարդկանց, ում մոտ խոլեստերինի մակարդկակը հասել էր դեղորայքով վերահսկվելու կարիքի սահմանին: Վեց ամիս շարունակ նրանց մի մասը հետևել է սովորական բուժիչ սննդակարգին, իսկ մյուս մասը՝ խոլեստերինն իջեցնող հարստացված սննդակարգին:
«Խոլեստերինն իջեցնող սննդակարգի խմբում էական բարելավումներ գրանցվեցին: Այն կրճատվել է 13-14 տոկոսով, ինչն էական տարբերություն է բուժիչ սննդակարգի և խոլեստերինն իջեցնող զամբյուղով սննդակարգի միջև», - ասել է բժիշկ Ջենկինսը:
Ուսումնասիրության մասնակիցները նաև որոշակի խորհրդատվություն են ստացել սննդակարգի մասնագետներից:
«Ճիշտ սննդակարգ պահպանելով հնարավոր է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը: Մթերքների զամբյուղի սննդակարգը մեծապես կօգնի՝ բարելավելու բուժիչ սննդակարգի ազդեցությունը»,- նշել է բժիշկ Ջենկինսը: