Շանհայում երկու պետություններին չի հաջողվել ստորագրել երկար սպասված համաձայնագիրը, որով նախատեսվում է Ռուսաստանից Չինաստան 30 տարվա ընթացքում առաքել տասնյակ միլիարդ դոլարի ծավալով բնական գազ
Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շանհայում երեքշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում խոստացել են բարելավել երկկողմանի հարաբերությունները:
Նախագահներ Պուտինն ու Ծինփինն ականատեսը դարձան էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքի զարգացման ոլորտներում 49 համաձայնագրերի ստորագրման:
Երկու պետություններին սակայն չի հաջողվել ստորագրել երկար սպասված համաձայնագիրը, որով նախատեսվում է Ռուսաստանից Չինաստան 30 տարվա ընթացքում առաքել տասնյակ միլիարդ դոլարի ծավալով բնական գազ:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այնուամենայնիվ գովասանքի խոսքերի է արժանացրել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններին՝ նշելով, որ այս հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն երկու պետությունների դիրքը միջազգային ասպարեզում բարելավելու համար:
«Մեծ կարևորություն ենք տալիս Չինաստանի և Ռուսաստանի գործնական համագործակցության որակին: Մեկնարկելու ենք համագործակցությունն ավելի մեծածավալ, ռազմավարական նախագծերի շուրջ՝ մեր երկու պետությունների հզորությունն ու միջազգային ասպարեզում մրցունակությունը բարելավելու նպատակով», - ասել է Չինաստանի նախագահը:
Ռուսաստանի նախագահ Պուտինն իր հերթին շեշտել է Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական կապերի կարևորությունը, որոնք, նրա խոսքով, կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանման:
«Երկու պետությունների զինված ուժերի միջև համագործակցությունը չափազանց կարևոր է: Համագործակցությունը երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև նույնպես շատ կարևոր նշանակություն ունի: Նման համագործակցությունը չափազանց մեծ կարևորություն է ձեռք բերում՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պետական «Գազպրոմ» էներգետիկական ընկերությունն անցյալ շաբաթավերջին հայտնել էր, թե Չինաստանի հետ 30 տարով գազի առաքման պայմանագրի կնքման համար մնում է ճշտել «միայն մեկ թիվ»: «Գազպրոմ»-ը հույս ուներ, որ այս պայմանագիրը կնքվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Չինաստան կատարվող այցի ընթացքում:
Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պատճառով Արևմուտքի հետ հարաբերություններում ստեղծված լարվածությունը ստիպում է Մոսկվային եվրոպական շուկաներից դուրս բերել նավթի և բնական գազի որոշ ծավալներ և ուղղել դրանք դեպի ասիական շուկաներ: