Նավթի վերամշակման նոր գործարանը, ըստ նախնական տվյալների օրական 300.000 տակառ նավթ է մշակելու
Չինաստանի և Նիգերիայի միջև կնքված միջպետական պայմանագրի համաձայն, Նիգերիայի Լագոս քաղաքից ոչ հեռու կառուցվելու է 8 միլիարդ դոլար արժողությամբ նավթի վերամշակման գործարան:
Հուլիսի 6-ին այս մասին հայտարարել են Լագոսի քաղաքային իշխանությունները` նշելով, որ գումարի 80%-ը ներդրվելու է Չինաստանի կառավարության կողմից:
Նավթի վերամշակման այս նոր գործարանը, ըստ նախնական տվյալների օրական 300.000 տակառ նավթ է մշակելու:
Նիգերիան, որը նավթի վերամշակման ոլորտում աշխարհի առաջատարներից է, ծրագրի իրականացման պարագայում համարյա կրկնապատկելու է արտադրությունը` օրական 450.000-ից մինչև 750.000 տակառ նավթի հասցնելով: