Գուգըլը կշարունակի գործել Չինաստանում

Գուգըլը կշարունակի գործել Չինաստանում

Ամերիկյան Գուգըլ ընկերության կարճ հայտարարությունը վերջ դրեց ՝ աշխարհի ամենամեծ ինտերնետային ցանցի հասանելի լինելու մասին կասկածներին։

Զեկույցում նշվել է, որ Չինաստանում Գուգըլի գործելու արտոնագիրը վերահաստատվել է, եւ որ ընկերությունը կշարունակի ինտերնետային որոնման եւ այլ ծառայություններ տրամադրել Չինաստանում։ Չինաստանի կառավարությունը այս առիթով հայտարարությամբ դեռ հանդես չի եկել։

Գուգըլը անցյալ ամիս համաձայնել էր վերանայել իր գործելակերպը ընկերության արտոնագիրը դադարեցնելու սպառալիքներից հետո։