ԱՄՆ-ի կրթության ոլորտի պաշտոնյաներն առաջ են քաշում թեստերի արդյունքների՝ որպես ուսուցիչների աշխատանքի ցուցանիշի կիրառումը, սակայն ուսուցիչների արհմիությունը դեմ է այս գաղափարին
ԱՄՆ-ի երրորդ ամենամեծ քաղաքում՝ Չիկագոյում երկուշաբթի օրն ուսուցիչները գործադուլ են հայտարարել, որի պատճառն է աշխատանքի կատարման գնահատման շուրջ արդեն մեկ ամիս տևող վեճը:
Վեճի պատճառով մոտ 29 հազար ուսուցիչ և դպրոցների օժանդակ անձնակազմի աշխատող դուրս է եկել փողոց: Գործադուլի պատճառով խախտվել է մոտ 350 հազար աշակերտների ուսումնական օրը՝ ստիպելով աշխատող բազմաթիվ ծնողների մնալ տանը՝ երեխաներին խնամելու համար, կամ արագ գտնել խնամքի այլընտրանքային եղանակներ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախկին օգնական, Չիկագո քաղաքի ներկայիս քաղաքագլուխ Ռամ Էմանուելը գործադուլ կազմակերպելու մեջ մեղադրել է ուսուցիչների արհմիությանը:
«Հիասթափված եմ, որ հասել ենք այս իրավիճակի՝ հաշվի առնելով բոլոր կողմերի կարծիքն այն մասին, թե որքան մոտ էինք լուծում գտնելուն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս գործադուլն անցկացնելու անհրաժեշտությունը չկար», - ասել է Էմանուելը:
Չիկագո քաղաքի իշխանությունները վերջին չորս տարվա ընթացքում 16 տոկոսով բարձրացրել էին ուսուցիչների աշխատավարձը: Քաղաքապետը սակայն նշել է, որ քաղաքի իշխանությունների ու ուսուցիչների միջև դեռևս առկա են տարաձայնություններն այն հարցի շուրջ, թե ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատվի իրենց աշակերտների կողմից հանձնած ստանդարտացված թեստերի արդյունքների բարելավման միջոցով:
ԱՄՆ-ի կրթության ոլորտի պաշտոնյաներն առաջ են քաշում թեստերի արդյունքների՝ որպես ուսուցիչների աշխատանքի ցուցանիշի կիրառումը, սակայն ուսուցիչների արհմիությունը դեմ է այս գաղափարին: Արհմիության առաջնորդները պնդում են, թե քաղաքի դպրոցները հաճախող բազմաթիվ աշակերտներ գալիս են անապահով ընտանիքներից, ինչը խոչընդոտում է թեստերի նրանց արդյունքներում արագ առաջընթացի գրանցումը: