Խաղաղության Նոբելյան մրցանակ` Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Թյորբորն Յագլանդը հայտարարում է Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման մասին, Օսլո, 11 հոկտեմբերի 2013 թ.: Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որն այժմ աշխատանքներ է իրականացնում՝ Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման ուղղությամբ:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը գովասանքի խոսքերի է արժանացել՝ քիմիական զենքից ազատվելու ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքների իրականացման համար
Նոբելյան հանձնաժողովն այսօր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որն այժմ աշխատանքներ է իրականացնում՝ Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման ուղղությամբ:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը գովասանքի խոսքերի է արժանացել՝ քիմիական զենքից ազատվելու ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքների իրականացման համար:

Նոբելյան հանձնաժողովի կողմից ուրբաթ օրը տարածած հայտարարության համաձայն, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը նպաստել է միջազգային օրենսդրությամբ քիմիական զենքի կիրառման նկատմամբ արգելքի սահմանման:

Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվել է, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած դեպքերը, որոնց ընթացքում քիմիական զենք է կիրառվել խաղաղ բնակչության դեմ, «ընդգծել են այս զինատեսակից ազատվելու անհրաժեշտությունը»:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հիմնադրվել է անդամ պետությունների կողմից: Կազմակերպության բյուջեն կազմում է շուրջ 100 միլիոն դոլար, Նիդերլանդների Հաագա քաղաքում գործող գլխավոր գրասենյակն ունի մոտ 500 աշխատող:

Կազմակերպության համաձայն, քիմիական զենքի հայտնաբերման և գրանցման նպատակով 86 պետությունում անցկացվել է ավելի քան 5 հազար տեսչական այց, որոնց արդյունքում հաշվառվել և գրանցվել է աշխարհում առկա քիմիական զենքի պաշարների 100 տոկոսը:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումն անակնկալ է եղել, քանի որ սպասվում էր, որ այն կշնորհվի կանանց կրթության ջատագով, թալիբների կողմից իրականացված մահափորձը վերապրած 16-ամյա պակիստանցի Մալալա Յուսաֆզաիին:

Մալալա Հուսաֆզաին հինգշաբթի օրը դարձել է Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակի դափնեկիրը, որը սահմանվել է Եվրախորհրդարանի կողմից: