«Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը». Սարգսյան
Այսօր լրանում է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-րդ տարեդարձը, որին շատերը «ֆրանսիական Սինատրա» են անվանում:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:
Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։
Աշխարհահռչակ շանսոնյեին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը», - շնորհավորական իր ուղերձում ասել է Հայաստանի նախագահը: