ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոն հրապարակել է վերջին մարդահամարի արդյունքները, որոնց համաձայն Հանրապետական կուսակցությանը հարող մի քանի նահանգ բնակչության թվի գրանցած աճի պատճառով առավել մեծ թվով տեղեր է ստանալու ԱՄՆ–ի Կոնգրեսում։
Մարդահամարի բյուրոյի կողմից երեքշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն, ԱՄՆ–ի բնակչությունը կազմում է 308,7 միլիոն մարդ։ Այս գործակալության համաձայն, 2000 թվականի համեմատ երկրի բնակչությունն աճել է 9,7 տոկոսով, ինչը 1930–ական թվականներից բնակչության գրանցված ամենադանդաղ աճն է։
Մարդահամարի անցկացումը տասը տարին մեկ անգամ նախատեսված է օրենքով։
Մարդահամարի արդյունքների հիման վրա կատարվում է պետական օգնության և կոնգրեսական տարածաշրջանների բաշխումը։
Բնակչության թվի փոփոխությունների պատճառով փոփոխվելու է նաև ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատում երկրի 18 նահանգների ներկայացուցիչների թիվը։