ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում Միթ Ռոմնին առջեւում է


Մինչեւ Այովայում հունվարի 3ը անցկացվելիք նախընտրական հանդիպումն ու ժողովները, ԱՄՆ-ի նախագահական հանրապետական թեկնածուների մրցապայքարը շարունակվում է։ Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիք Սանտորումը, Մինեսսոտայից կոնգրեսական Միշել Բեքմանը եւ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչը փորձում են թուլացնել Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, այսօր ամենամեծ վարկանիշն ունեցող թեկնածու Միթ Ռոմնիի դիրքերը։

Վերջինիս աջակցողների թիվը նկատելիորեն մեծացավ ուրբաթ օրը, երբ Նյու Ջերսիի սիրված նահանգապետ Քրիս Քրիսթին իր աջակցությունը հայտնեց նրան։ .

Եւ այս պահին Միթ Ռոմնին համարվում է հանրապետականների կողմից նախագահության գլխավոր թեկնածուն։

Հայկական հարցերի աջակից Միթ Ռոմնիին սակայն միայն երկու միավորով է զիջում տեխասցի կոնգրեսական Ռոն Փոլը, որը մի քանի անգամ է դեմ հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերին: