Կանադայում «ալ-Քաիդա»-ի դավադրություն է բացահայտվել

Կանադայի հասարակական անվտանգության նախարար Վիկ Թոյվսը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ

Կասկածյալները մեղադրվում են մարդատար գնացքների ուղղությամբ «ալ-Քաիդա»-ի աջակցությամբ ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու դավադրության մեջ
Կանադայի իշխանությունները ձերբակալել են երկու անձ՝ մեղադրելով նրանց մարդատար գնացքների ուղղությամբ «ալ-Քաիդա»-ի աջակցությամբ ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու դավադրության մեջ:

Կանադայի ոստիկանության համաձայն, Միացյալ Նահանգների իշխանությունների օժանդակությամբ հնարավոր է դարձել Մոնրեալ և Տորոնտո քաղաքների արվարձանների բնակիչներ Չիհեբ Էսենղայերի և Ռայեդ Ջասերի ձեռբակալությունը:

Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ կասկածյալներն ունեին «հարձակումներ իրականացնելու ունակություն և մտադրություն»: Այնուամենայնիվ, ըստ ոստիկանության, հասարակությանը, երկաթգծի աշխատողներին, ուղևորներին և ենթակառուցվածքին անմիջական վտանգ չէր սպառնում:

Քննիչները հայտնել են նաև, որ կասկածյալները մասնավորապես կենտրոնացած էին եղել Տորոնտո քաղաքում գործող գնացքների վրա, և որ դավադրությունը որևէ կապ չունի Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում անցյալ շաբաթ իրականացրած հարձակումների հետ: