Բանաձևն ընդունվել է ձայների 70 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումն ու ժողովրդավարական անկախությունը
Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի երկու կուսակցությունների անդամները հինգշաբթի օրը ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Այս մասին, ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ, հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան տարածաշրջանի գրասենյակը:
Արցախի անկախությունը ճանաչող AJR 32 բանաձևն ընդունվել է ձայների 70 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, և այժմ պետք է ներկայացվի Կալիֆորնիա նահանգի սենատի ուշադրության:
«Այսօր Կալիֆորնիայի ժողովուրդը նահանգի Խորհրդարան իրենց կողմից ընտրված ներկայացուցիչների գրեթե միաձայն քվեարկության միջոցով կանգնել է Արցախի ժողովրդի ազատության և անկախության կողքին: Մենք ակնկալում ենք նման հաղթանակ նահանգի սենատում, որտեղ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան տարածաշրջանի գրասենյակը շարունակում է օրեցօր ջանքեր գործադրել՝ առաջ մղելով Հայկական հարցի բոլոր կողմերը», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան տարածաշրջանի գրասենյակի նախագահ Նորա Հովսեփյանը:
Կալիֆորնիա նահանգի խոսնակ Ջոն Պերեսն իր հերթին նշել է, որ «ձայների ճնշող մեծամասնությամբ այսօր անցկացված քվեարկությունը պաշտոնապես վկայում է Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի աջակցության մասին և վերահաստատում է բոլոր ժողովուրդների ազատությանն ու ինքնորոշման մեր անսասան նվիրվածության մասին»:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովը ձայների 9 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարող համատեղ թիվ AJR 32 բանաձևը, որը նահանգի օրենսդրական մարմին ներկայացվել է խորհրդարանական Մայք Գաթոյի կողմից, և որը համահեղինակել են Կալիֆորնիայի խորհրդարանականներ Աչաջյանը, Բոքանեգրան, Բրաունը, Աեն Քելդերոնը, Դաբաբնեհը, Նեստանդեն, Օլսենն ու Փաթերսոնը:
Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի կողմից գրեթե միաձայն ընդունված AJR 32 բանաձևում մասնավորապես ասված է, որ Կալիֆորնիա նահանգի օրենսդրական մարմինը խրախուսում և սատարում է որպես ազատ և անկախ պետություն զարգանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերը՝ «երաշխավորելու համար իր քաղաքացիներին այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը»:
«Կալիֆորնիա նահանգի օրենսդրական մարմինը հորդորում է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումն ու ժողովրդավարական անկախությունը և ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում միջազգային հանրության կողմից անվտանգության խնդիրներին արդար և տևական լուծում գտնելու ուղղությամբ ձեռնարկվող կառուցողական ներգրավվածությունը», - ասված է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընդունված թիվ AJR 32 բանաձևում: