«Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ի բացօթյա Խանջյան հարթակում տեղադրվել է երկու նոր բրոնզե քանդակ` բրիտանացի արվեստագետ Դեյվիդ Բրոյեր-Վեյլի 2011 թվականի «Այցելուն» քանդակը, որը ստեղծվել է Ջերարդ Գաֆէսճեանի պատվերով՝ հատուկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղադրվելու համար, և 2000 ֆրանսիացի արվեստագետ Ֆրանսուա-Քսավիե Լալանի հեղինակած «Ծածան» քանդակը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ի մամուլի հաղորդագրության համաձայն, այս երկու քանդակներն ընդլայնում են Գաֆէսճեան քանդակների պարտեզում և Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված մոնումենտալ քանդակների տպավորիչ ընտրանին:
«Այստեղ արդեն իսկ ներկայացված են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ֆերնանդո Բոտերոն, Ժաումե Պլենսան, Բարրի Ֆլանագանը և Լին Չեդվիքը», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ մամուլի հաղորդագրության, Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուի մաս կազմող քանդակների տեղադրումը «Կասկադ» համալիրում կատարվել է պարոն Գաֆէսճեանի առաջարկի համաձայն: