Այն բանից հետո, երբ երկու խոշոր ֆինանսական հաստատություններ հայտնեցին, որ սկսելու են գրավադրված գույքն առգրավելու գործընթացները, Սպիտակ տունը զգուշացրել է բանկերին` անշարժ գույքի հետ կապված անօրինական գործարքների համար պատասխանատվություն կրելու վերաբերյալ: Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը հայտնել է, որ ֆինանսական զեղծարարությունների միջգերատեսչական աշխատանքային խումբը հետաքննություն է սկսել գրավադրված գույքի առգրավման գործընթացների վերաբերյալ: