Անգամ իր աջակիցների կողմից հիասթափեցնող համարվող բանավեճից հետո Ջեբ Բուշը փորձում է նոր թափ հաղորդել իր ընտրարշավին Նյու Հեմփշիրում` ձգտելով վերականգնել իր հետեւորդների թիվը. “Այս ամենը այլեւս հարթակում ներկա մեծ անհատականությունների վերաբերյալ չէ: Այս ամենը կատարողականության մասին չէ, այլ` առաջնորդելու ունակության: Եւ այս երկրի առաջնորդը պետք է միավորիչ լինի այսօր”, - ասում է Բուշը:
Իբրեւ Ֆլորիդայի նահանգապետ, Բուշը ուղղորդիչ էր այդ նահանգից սենատոր Մարքո Ռուբիոյի համար: Սակայն բանավեճի ժամանակ, երբ Բուշը քննադատեց Ռուբիոյին Սենատի նիստերը եւ քվեարկությունները բացթողնելու համար, վերջինս հակադարձեց. “Մարկո, երբ դու դարձար սենատոր, դու պետք է իմանայիր, որ սա վեց տարով է, եւ դու պետք է ցույց տաս քո աշխատանքը”։ “Միակ պատճարը, որ դուք ասում եք դա, այն է, որ մենք նույն պաշտոնի համար ենք պայքարում եւ ինչ որ մեկը համոզել է, որ ինձ մեղադրելը կօգնի ձեզ.”
Բուշը երկար ժամանակ դիտարկվում էր իբրեւ հանրապետականների վերնախավի նախընտրելի թեկնածու, սակայն հարցումների արդյունքները առաջ բերեցին նոր առաջատարների, ինչպես Դոնալդ Թրամփը կամ Բեն Քարսոնը, Բուշը վերջերս կրճատել է իր ընտրարշավը կազմակերպող անձնակազմի թիվը եւ ծախսերը, նրա հիասթափությունը ակնհայտ է. “Ես ավելին կարող եմ անել, քան այստեղ լսել, թե ինչպես են ոմանք չարաբանում ինձ, եւ ես էլ ստիպված նրանց եմ մեղադրանքներ ներկայացնում, դա կատակ է. Ընտրեք Թրամփին, եթե դա է ձեր ուզածը”, - ասել է Բուշը:
Ըստ նախագահական ընտրությունների գծով պատմաբան Ալան Լիքտմանի` չնայած իր հռչակ ունեցող ազգանվանը, Բուշը ջանքեր է թափում քվեարկողների հետ կապ հաստատելու համար: “Ջեբ Բուշը վարում է ժամանակակից պատմության մեջ հայտնի վատագույն ընտրարշավներից մեկը: Նա ոչ միայն սխալներ է գործում, նա անգամ թվում է, թե չունի նվիրում իր ընտրարշավի նկատմամբ. Նա զգայուն չէ, սրամիտ չէ եւ գրավիչ չէ”: Անգամ նրա աջակիցները, ինչպես նախկին կոնգրեսական Վին Վեբերը, տարակուսանքի մեջ են եւ մտահոգված:
Սակայն հաշվի առնելով Բուշի հանրահռչակ տոհմը եւ ունեւոր աջակիցներին, Բուշը դեռեւս կարող է ամեն ինչ հետ բերել, կարծում է ռազմավարության մասնագետ Ջոն Ֆիհերին. “Ես Բուշին ընտրարշավից դուրս եկած չեմ համարում` հաշվի առնելով նրա ստացած հսկայական գումարները, քաղաքական գործադիր մարմինը եւ բազմաթիվ կազմակերպությունները, որ աջակցում են նրան, այդպիսի լայն կարողություններ եւ ոչ մի այլ թեկնածու չունի”, - ասում է Ֆիհերին:
Բուշը հուսով է վերսկսել իր ընտրարշավը ավտոբուսային այցելություններ կատարելով մի շարք նահանգներ։