«Ժամանակն է եկել համաձայնության գալ ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ», - ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան:
Ադրբեջանական «News.az» լրատվամիջոցի փոխանցմամբ, այս հայտարարությամբ նա հանդես է եկել երեքշաբթի օրը Ադրբեջանի Լենքորան քաղաքում լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից ընդունված հայտարարությունը տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից ճիշտ է», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է Մեթյու Բրայզան:
Հիշեցնենք, որ Ռուսատանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Ֆրանսիայի Դովիլ քաղաքում անցկացված «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի ընթացքում մայիսի 26-ին ընդունել են ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ համատեղ հայտարարություն: