Հեյգ. «Մեծ Բրիտանիան ճանաչում և անկեղծորեն ափսոսանք է հայտնում, որ քենիացիների նկատմամբ գաղութատիրական վարչակազմը կիրառել է խոշտանգումներ և դաժան վերաբերմունքի այլ ձևեր»:
Մեծ Բրիտանիան համաձայնվել է փոխհատուցում տրամադրել Քենիայի այն բնակիչներին, որոնք ենթարկվել են խոշտանգումների 1950-ական թվականներին գաղութային կառավարման դեմ բարձրացրած ապստամբության ընթացքում:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, հինգշաբթի օրը հանես գալով երկրի խորհրդարանի առջև, ասել է, որ քենիացի ավելի քան 5200 զոհերին փոխհատուցում տրամադրելու համար հատկացվել է մոտ 31 միլիոն դոլար ծավալով փաթեթ:
Հեյգի համաձայն, Մեծ Բրիտանիան ճանաչում և անկեղծորեն ափսոսանք է հայտնում, որ քենիացիների նկատմամբ գաղութատիրական վարչակազմը կիրառել է խոշտանգումներ և դաժան վերաբերմունքի այլ ձևեր:
Բռնությունները տեղի էին ունեցել «Մաու Մաու» հակագաղութային և սպիտակամորթ ագարակատերերի դեմ բարձրացված ապստամբությունը Մեծ Բրիտանիայի կողմից ճնշելուն ուղղված գործողությունների ժամանակ:
Տարեց երեք քենիացի դատի էր տվել Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ փորձելով ստանալ փոխհատուցում խոշտանգումների, ներառյալ սեռական բնույթի բռնությունների, դիմաց:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դատական հայցը կարգավորելու բանակցություններ է վարել այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին երկրի Գերագույն դատարանը որոշում էր գործին ընթացք տալու հնարավորության մասին:
«Մաու Մաու» ապստամբության կարգավորումը կարող է ստեղծել դատական միջադեպ: Նախկին Բրիտանական կայսրության կառավարման տակ եղած բազմաթիվ երկրներում՝ Հնդկաստանում, Մալայզիայում, Կիպոսում և Գայանայում, դատական բազմաթիվ գործեր են հարուցվել՝ գաղութատիրական ժամանակաշրջանի չարաշահումների համար փոխհատուցում ստանալու նպատակով: