Ահաբեկչական դավադրության գործով Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 12 մարդ

Ահաբեկչական դավադրության գործով Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 12 մարդ

Մեծ Բրիտանիայի ոստիկանության կողմից անցկացված հակաահաբեկչական լայնածավալ գործողությունների արդյունքում ձերբակալել է 12 մարդ:

Երկրում հակաահաբեկչական գործունեությունը գլխավորող հանձնակատարի տեղակալ Ջոն Յեյթսը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի 17-ից 28 տարեկան հասակի կասկածյալները ձերբակալվել են Մեծ Բրիտանիայի Լոնդոն, Ստոուկ և Կարդիֆ քաղաքներում:

Յեյթսի համաձայն, ձերբակալությունները հետախուզական մարմինների կողմից նախապես ծրագրավորված մեծածավալ գործողության փուլերից են:

Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձանց համաձայն, կասկածյալները հարցաքննվելու են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու վերաբերյալ:

Յեյթսը հրաժարվել է հավելյալ մանրամասներ տրամադրել` ասելով, որ ձերբակալությունների իրականացումն անհրաժեշտ է հասարակական անվտանգությունը պահպանելու համար: