Մեծ Բրիտանիան սահմանափակել է մահապատժի համար կիրառվող դեղամիջոցի արտահանումը

Մեծ Բրիտանիան սահմանափակել է մահապատժի համար կիրառվող դեղամիջոցի արտահանումը

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայում հրաման է արձակվել, որով սահմանափակվում է ԱՄՆ-ում մահապատժի ժամանակ կիրառվող դեղամիջոցների խառնուրդում օգտագործվող ցավազրկող նյութի արտահանումը:

Մեծ Բրիտանիայի գործարարության և նորամուծության հարցերով նախարար Վինս Քեբլը հաստատել է հրամանը, որով նատրիումի թիոպենտալի արտահանումը սահմանափակվում է միայն առողջապահության համար օրինական օգտագործմամբ:

Մեծ Բրիտանիայում արտադրվող դեղամիջոցն ԱՄՆ-ի որոշ նահանգներում օգտագործվում է որպես ցավազրկող նյութ` մահաբեր ներարկում կատարելուց առաջ:

ԱՄՆ-ում նկատվում է այս դեղամիջոցի պակաս: