«BP»-ն կարող է նոր ղեկավար ունենալ

Հուլիսի 26-ին «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության տնօրենների խորհուրդը հանդիպելու է կազմակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Թոնի Հեյվարդի խնդիրը քննարկելու նպատակով: Հեյվարդը, որ քննադատությունների է ենթարկվել Մեքսիկական ծոցի նավթի արտահոսքի ընթացքում կառավարման ցածր արդյունավետության համար, կարող է ազատվել իր պաշտոնից:

“BP”-ի կողմից տարածված հաղորդագրությունում նշվում է, որ տնօրենների խորհուրդը դեռևս վերջնական որոշում չի կայացրել խնդրի վերաբերյալ, սակայն մամուլում տարածված լուրերի համաձայն, Թոնի Հեյվարդին կարող է փոխարինել Բոբ Դուդլին: Վերջինս Ծոցի արտահոսքի հարցերով ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչն է:

Հեյվարդին ուղղված քննադատություններում նշվում է, թե “BP”-ի տնօրենը բավարար ուշադրության չի արժանացրել նավթի արտանետման դադարեցման աշխատանքներին: Մեքսիկական ծոցի պայթյունից շուրջ 1 ամիս անց նրան տեսել են մի նավի վրա հագստանալիս Մեծ Բրիտանիայում: