Բրիթիշ Փեթրոլիումը 3 միլիարդ դոլար է ծախսել նավթի արտանետումները կանգնեցնելու համար

Բրիթիշ Փեթրոլիում նավթային ընկերությունը ավելի քան 3 միլիարդ դոլար է ծախսել Մեքսիկական ծոցում պայթած ստորջրյա հանքահորից նավթի արտանետումները կանգնեցնելու համար։Ընկերությունը տեղեկացնում է, որ մինչ այժմ այն նաեւ հատկացրել է հասցված վնասների դիմաց փոխհատուցելու համար նախատեսված 3ՕՕ միլիոն դոլարի կեսը։


Մաքրման աշխատանքների համար պատասխանատու պաշտոնատար անձինք այժմ փորձարկում են Թայվանի արտադրության զտիչ մի նավ, որը կարող է արագացնել Մեքսիկական ծոցի նավթով աղտոտված ջրերի մաքրման աշխատանքները։

Այս նավը 12 խողովակներով ներքաշում է նավթն իր մեջ, անջատում նավթը ջրից եւ ծովը մղում արդեն մաքրված ջուրը։ Ըստ այս ՝՝A Whale՛՛ նավը կառուցած ճարտարագետների, այն կարող է օրական մշակել մինչեւ 8Օ միլիոն լիտր ջուր։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Մերձավոր Արեւելքի հարուստ մի քանի հաստատություններ քննարկում են Բրիթիշ Փեթրոլիում ընկերության մեջ ներդրումներ կատարելու հարցը։