Բոստոնում բարեգործական համերգ է անցկացվել՝ հօգուտ ահաբեկչական հարձակման զոհերի

Համերգից ստացված հասույթը կփոխանցվի հօգուտ Բոստոնի մարաթոնի ընթացքում իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի
ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում հինգշաբթի երեկոյան անցկացվել է բարեգործական համերգ, որից ստացված հասույթը կփոխանցվի հօգուտ Բոստոնի մարաթոնի ընթացքում իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի:

Բարեգործական համերգը բացել էր «Բոստոն» խումբը, որի մենակատար Թոմի Դեկարլոն, դիմելով հանդիսատեսներին, ասել է. «Մենք բոլորս բոստոնցի ենք»:

Համերգում մասնակցել են ճանաչված այնպիսի խմբեր և կատարողներ, ինչպիսիք են «Աերոթսմիթ»-ը, Ջեյմս Թեյլորը, Ջիմի Բաֆեթը, Դրոփքիք Մերֆիսը, «Նյու Քիդզ օն զե Բլոք»-ը, Քերոլ Քինգն ու Ջեյսոն Ալդեանը: Ելույթ են ունեցել նաև երգիծաբաններ Դեյնա Քուքն ու Ստիվեն Ռայթը:

Բոստոնում անցկացված բարեգործական համերգից ստացված հասույթը կուղղվի «One Fund Boston» հիմնադրամին, որը ստեղծվել է Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Փեթրիքի և Բոստոնի քաղաքագլուխ Թոմաս Մենինոյի կողմից՝ հարձակումների զոհերին օգնություն տրամադրելու նպատակով:

Բոստոն քաղաքում մարաթոնի ֆինիշային գծի մոտ այս տարվա ապրիլի 15-ին իրականացված պայթյունների, որոնց հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ, կազմակերպման մեջ մեղադրվում են Միացյալ Նահանգների բնակիչներ, ազգությամբ չեչեն Թամերլան և Ցառնաև եղբայրները: Թամերլան Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին՝ ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում: