Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանության մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն:
Պայթյունի պատճառով զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն այն նոր մտահոգություններ է առաջացրել երկրում իրավիճակի կայունության վերաբերյալ՝ հունիսի 19-ին կայանալիք ընտրությունների նախօրեին:
Լիբիայում գտնվող Միացյալ Նահանգների պաշտոնյաներից մեկն իր անունը չհրապարակելու պայմանով չորեքշաբթի օրը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին որ հայտնել է, որ նախորդ օրն ուշ երեկոյան իրականացված պայթյունի արդյունքում վնասվել է դեսպանության դարպասը, սակայն պայթյունը հիմնական շենքին որևէ վնասվածք չի հասցրել:
Լիբիայում երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի անցյալ տարի իրականացված սպանությունից հետո հունիսի 19-ին կկայանան առաջին ընտրությունները, որոնց ընթացքում կընտրվեն 200 տեղ ունեցող ազգային ժողովի պատգամավորները: Նորընտիր պատգամավորներն այնուհետև պետք է մշակեն երկրի նոր սահմանադրությունը և կառավարման ձևը:
Ցեղախմբերի և ժամանակավոր կառավարության միջև լարվածության պատճառով սակայն հնարավոր է, որ ընտրությունների անցկացումը հետաձգվի: