Զոհվել է առնվազն յոթ մարդ
Թուրքիայի հարավարևմտյան մասում առնվազն յոթ մարդ է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով:
Ոստիկանության կողմից տարածված տեղեկությունների համաձայն, պայթյունն իրականացվել է երկուշաբթի ուշ երեկոյան Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Գազիանթեփ քաղաքում:
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վնասվածք ստացածներ, բռնկվել է մի քանի մեքենա:
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ակտիվ գործողություններ է վարում Թուրքիայում՝ քրդերի կողմից բնակեցված հարավ-արևելքում:
Քրդստանի անկախությանը հասնելու նպատակով Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից 1984 թվականից մարտական գործողություններ մեկնարկելուց ի վեր զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, հիմնականում ազգությամբ քրդեր: