Իրաքում մի շարք ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն 46, վնասվածքներ ստացել՝ 65 մարդ
Իրաքում մի շարք ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն 46, վնասվածքներ ստացել՝ 65 մարդ:
Երկրում չորեքշաբթի օրն իրականացված հարձակումներից ամենամահաբերը տեղի էր ունեցել Բաղդադից դեպի հյուսիս 60 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բուհրիզ քաղաքում, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ: Հարձակումն իրականացվել էր քաղաքում անցկացվող հուղարկավորության արարողության ընթացքում:
Մայրաքաղաք Բաղդադում, հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում, տեղի են ունեցել պայթուցիկ նյութերով բեռնված վեց մեքենաների պայթյուններ:
Հարձակումների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Իրաք կատարվող այցի ընթացքում երկուշաբթի օրն ասել էր, որ ինքը հատկապես մտահոգված է երկրի ներսում անվտանգության հետզհետե վատթարացող իրավիճակով, և հորդորել է Իրաքի ղեկավարությանն աշխատել՝ բռնությունների ալիքն առաջացրած պատճառները հաղթահարելու ուղղությամբ: